211652_close_icon
views-count1117 դիտում article-date 22:46 16-06-2023

Այցելել եմ Գրիգորի Խաչատուրովին և Մամիկոն Ասլանյանին, սառնասիրտ են ու վճռական․ պատգամավոր

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այցելել եմ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ` տեսակցելու գեներալ Գրիգորի Խաչատուրովին և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին:

Մամիկոնի նկատմամբ արդեն 1.5 տարի իրականացվող անբարոյական քրեական հետապնդումը դուրս է տրամաբանությունից և քաղաքական հետապնդման դասական օրինակ է:

Մամիկոն Ասլանյանի նկատմամբ իշխանության հոգեբանական և այլ բնույթի ճնշումները որևէ խնդիր չեն լուծեն. վերջինս իր մոտեցումներում վճռական է և պինդ:

Գեներալ Խաչատուրովի համար առհասարակ հետաքրքիր չէ, թե դատական գործընթաց ընթանում է՞, թե՞ ոչ, որովհետև պրոցեսը վաղուց դուրս է իրավական տիրույթից և ընդգծված քաղաքական բնույթ ունի, իսկ Խաչատուրովն իր բնավորության և կերպարին համահունչ սառնասրտորեն կրում է իր փայաբաժին առաքելությունը:

Գեներալի այս հավասարակշիռ կեցվածքն ու իրավիճակը ճիշտ գնահատելու ունակությունն ակնհայտորեն հունից հանում է թուրքական շահեր սպասարկող այս իշխանությանը»։ 

Նմանատիպ նյութեր