211652_close_icon
views-count958 դիտում article-date 21:06 10-10-2023

Ռուսաստանը բավարար ձայներ չի հավաքել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընտրվելու համար

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրելու համար Ռուսաստանը ստացել է 83 ձայն, մինչդեռ ընտրվելու համար անհրաժեշտ է 97 ձայն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը։
    
Արևելյան Եվրոպայի երկրների խմբում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմում ընդգրկվել են Ալբանիան, որը ստացել է 123 ձայն և Բուլղարիան՝ 160 ձայն։ Խորհրդի անդամ են ընտրվել նաև Բրազիլիան, Բուրունդին, Չինաստանը, Կոտ դ'Իվուարը, Կուբան, Դոմինիկյան Հանրապետությունը, Ֆրանսիան, Գանան, Ինդոնեզիան, Ճապոնիան, Քուվեյթը, Մալավին և Նիդեռլանդները:

Ռուսաստանի Դաշնությունը վերոհիշյալ խորհրդում ընտրվել է 2020 թվականին և այնտեղ աշխատել մինչև 2022 թվականի ապրիլը, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դադարեցրեց վերջինիս անդամակցությունը:

Նմանատիպ նյութեր