66204 դիտում
23:46 09-10-2023
Խոշոր հրդեհ Աբովյանում. հրշեջ-փրկարարները, ոստիկաններն ու պարեկները բազմաբնակարանային շենքից տարհանել են 70 քաղաքացու, որից 25-ը երեխաներ են. ժամանել է Աբովյանի քաղաքապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի 1-ին շենքում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 45-րդ, թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:
Նախնական տեղեկություններով հրդեհը բռնկվել է 4-րդ հարկի էլեկտրահաշվիչիների տուփից:
Դեպքի վայր են ժամանել Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դավիթ Զարոյանը, համայնքի ղեկավարի տեղակալներ Արթուր Մովսիսյանը, Նիկոլայ Աբհրամյանն ու կոմունալ բաժնի պետ Էդգար Սարդարյանը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանը, մարզային փրկարարական վարչության օրվա պատասխանատու Նորիկ Ասրյանը և Աբովյանի հրշեջ- փրկարարական ջոկատի հրամանատարի տեղեկալ Անդրանիկ Հովսեփյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Հրշեջ-փրկարարները, պարեկները և ոստիկանները նշված շենքից տարհանել են 70 քաղաքացու, որոնցից 25-ը երեխաներ են:
Շտապօգնության բժիշկները 6 քաղաքացու տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց: Նրանք ոչ թե այրվածքներ են ստացել, այլ՝ ծխահարվել են:
Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:
Այս պահին ամբողջ շենքում դադարեցվել է գազամատակարարումը և և հոսանքազրկվել է շենքը:
Կան նաև տեղեկություններ, որ հրդեհը տեղի է ունեցել 4-րդ հարկի 16-րդ բնակարանում գտնվող 3 կգ-անոց գազի բալոնից գազի արտահոսքից, սակայն դա վարկած է:
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև 3 կգ-անոց գազաբալոն:
Աբովյանի քաղաքապետ Է. Բաբայանի կարգադրությամբ արդեն քաղաքապետարանի համապատասխան վարչությունների ու բաժինների աշխատակիցները սկսել են աշխատանքներ կատարել հրդեհի հետևանքները վերացնելու ուղղությամբ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9720 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին