211652_close_icon
views-count760 դիտում article-date 18:07 09-10-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իրաքի հայոց թեմի ուխտավորներին

Հոկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է իրաքահայ ուխտավորներին՝ ուղեկցությամբ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Սրբազան Հայրը, հայցելով Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը, ներկայացրեց ուխտավոր հայորդիներին։

Այնուհետև իր սերն ու օրհնությունը փոխանցելով ուխտավորներին՝ Նորին Սրբությունը շնորհավորեց իրաքահայերին իրենց առաջնորդի եպիսկոպոսական աստիճանի արժանանալու առիթով։ Հայոց Հովվապետը համոզմունք հայտնեց, որ Օշական Սրբազանը, աջակից ունենալով թեմի հոգևոր դասին, կենտրոնական վարչությանը, նորանոր ձեռքբերումներով կարդյունավորի իր առաջնորդական ծառայությունը:

Հանդիպմանը Նորին Սրբությունը հորդորեց իրաքահայ ուխտավորներին առավել նախանձախնդրությամբ ապրել ազգային-հոգևոր արժեքներով, պահպանել իրենց ազգային ինքնությունը, ամեն ջանք ի գործ դնել զորացնելու համար հայ համայնքը և իրենց օգտակար ծառայությունը բերել ազգին, հայրենիքին և Եկեղեցուն»:

Նմանատիպ նյութեր