864 դիտում
17:46 07-07-2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի երիտասարդ ուխտավորներին
Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի տարբեր համայնքներից ուխտավորաբար Հայաստան եկած երիտասարդների՝ ուղեկցությամբ Քլիվլենդ քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Հրաչ քահանա Սարգսյանի: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։
Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ Տեր Հրաչը ներկայացրեց Մայր Աթոռ ժամանած երիտասարդներին՝ տեղեկացնելով, որ նրանց մեծ մասն առաջին անգամ է Հայաստանում։ Տեր Հայրն ուրախությամբ նկատեց, որ այցը Հայրենիք սկսվում է Հայոց Հայրապետի օրհնությամբ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով ուխտավոր հայորդիներին, ուրախություն հայտնեց, որ Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն այցելությամբ իրենց ուխտն են վերանորոգում՝ դառնալով նաև գոտեպնդման աղբյուր Հայաստանում բնակվող հայրենակիցների համար: Հայոց Հայրապետը համոզմունք հայտնեց, որ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան` առավել զորացած շարունակելու իրենց առաքելությունը ազգային կյանքում, վերադառնալու իրենց քաղաքները և իրենց համայնքների անդամներին խթանելու այցելել հայրենիք:
Նորին Սրբությունը հորդորեց ուխտավորներին հայրենիքի տեր ու զավակ նկատել իրենց՝ առավելագույնս հաղորդ դառնալով հայ իրականությանը և ստանձնելով իրենց պատասխանատվությունը նրա լուսավոր ապագայի կերտման գործում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը երիտասարդներին պատգամեց նաև անխաթար պահպանել իրենց ազգային ինքնությունն ու հավատարմությունը նախնյաց արժեքներին և գործուն կերպով ներգրավվել ազգային-եկեղեցական կյանքում:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունը բաշխեց ամերիկահայ երիտասարդներին:

Նմանատիպ նյութեր
952 դիտում
20:03 24-07-2024
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմի երիտասարդ ուխտավորներին
895 դիտում
11:35 17-06-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
912 դիտում
16:49 04-08-2022
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
Այս բաժնից
295 դիտում
16:20 10-09-2024
ԿԳՄՍ նախարարը հերքել է դպրոցներում 13 դասագրքի բացակայության մասին լուրերը
436 դիտում
16:04 10-09-2024
ԱԺ-ն վավերացրեց «Եվրաջասթի» համաձայնագիրը
481 դիտում
15:39 10-09-2024
Պայթեցման աշխատանքներ՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում