211652_close_icon
views-count11624 դիտում article-date 11:52 09-10-2023

Գագիկ Ծառուկյանն այցելել է Արցախից բռնի տեղահանվածներին

 
Գագիկ Ծառուկյանն այցելել է Արցախից բռնի տեղահանվածներին։ Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Այցելություն Արցախից բռնի տեղահանված և Աբովյան քաղաքում ժամանակավոր ապաստան գտած մեր հայրենակիցներին:
Հուսով եմ ճակատագրի բոլոր դառնությունները ճաշակած արցախցի մեր քույրերն ու եղբայրները մի փոքր լույս ու ջերմություն են գտել Մայր հայրենիքում։
Բոլորիս բարոյական պարտքն է՝ պատշաճ ուշադրություն և հոգածություն դրսևորել արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ։
Համազգային համախմբվածությունն ու միասնությունը եղել և մնում են խնդիրները հաղթահարելու միակ բանալին։
Աստված պահապան հայ ազգին...»
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր