211652_close_icon
views-count27662 դիտում article-date 20:36 08-10-2023

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքում բախվել են Honda-ն ու Toyota-ն. պապ ու թոռ տեղափոխվել են հիվանդանոց. օպերատիվ են գործել Եղվարդի հիվանդանոցի բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Honda և Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած՝ Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված ծառայություն են կատարում նույն դասակի պարեկներ Կարեն Սարգսյանն ու Միքայել Ավագյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում չառաջանա, ինչը պարեկներին հաջողվում է:

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորները պապ ու թոռ են:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր