Հանուն կամ ընդդեմ պետականության. aravot.am
Aravot.am-ը գրում է. Մեր ազգն այժմ կանգնած է համընդհանուր եւ խորը ճգնաժամի առջեւ: Որոնելով պատճառները, փորձենք նայել իրողություններին չեզոք ու անկողմնակալ աչքերով, որպեսզի հասկանանք եւ գնահատենք դրսի ուժերի դրական կամ բացասական դերակատարությունը, գիտակցենք մեր թերություններն ու բացթողումները, հանցավոր անգործությունը:
Նախ պիտի արձանագրել, որ Հայաստանը վերջին պատերազմում մնաց մենակ եւ չկարողացավ իրեն դաշնակից գտնել ներքին քաղաքական եւ դիվանագիտական սնանկության ու հասարակության երկփեղկվածության պատճառով: Ալիեւը, միայն իրեն ու իր ցեղին հատուկ ցինիզմով եւ ցուցամոլ բռնապետի կաղ հոգեբանությամբ, հասավ իր սպասած արդյունքին: Իհարկե, մոտակա հեռանկարում դեռ հայտնի չեն, թե կոնկրետ որտեղ, երբ եւ որ խաչմերուկներում կհատվեն Հայաստանի, ադրբեջանցիների ու տարածաշրջանում շահեր ունեցող / հետապնդող այլ խաղացողների ճանապարհները, բայց հարկ է նշել, որ դեռ շատ վաղ է գնահատական տալ ադրբեջանցիների տարած հաղթանակի տեւողության եւ նրա կողմից պատմական Արցախի նվաճման մասին, քանի դեռ մեր տարածաշրջանում կան ու մնում են աշխարհաքաղաքական չլուծված տեսանելի խնդիրներ, տակավին այսօր էլ շարունակվում են գերտերությունների շահերի բախման խմորումները: Ինչ վերաբերում է Թուրքիայի եւ Ադրբեջանի միավորված սիրախաղերին, ապա հարկ է ասել, որ թվացյալ այդ միությունը շատ փխրուն է եւ աշխարհաքաղաքական ներկայիս բարդ պայմաններում հեռանկարային պլանում գոյություն ունենալ չի կարող: Միայնակ եւ թույլ Հայաստանի դեմ տարած նրանց միավորված հաղթանակը էյֆորիայի շատ փոքր եւ ժամանակավոր չափաքանակ ունի եւ հետագա հուժկու դիմակայություններին ու փորձություններին այն չի դիմանա եւ որեւէ էական դերակատարություն չի ունենա:
Այլ կարեւոր հարց է, թե ինչու էինք մենք թույլ, ինչու ձախողվեցինք ներսից եւ դրսից, ինչպես եւ ինչու կանգնեցինք լքվածի ու պարտվածի ամենաստորին պատվանդանին, ինչու մեզ հետ, մեր կարծիքով, անարդար վարվեցին մեր դաշնակիցները: Այս հարցերին պետք է տալ սպառիչ ու վերջնական պատասխան:
Փաստն այն է, որ երկար տարիներ, ավելի քան 25 տարի, մենք գրեթե ոչինչ չարեցինք հասարակության առողջացման, պետականության, իրավագիտակցության ամրապնդման, տնտեսության զարգացման եւ Հայոց պետականության շուրջ աշխարհասփյուռ հայերի ամուր համախմբում ապահովելու համար: Այս խնդիրները պետք է լինեին մեր պետության ու հասարակության առջեւ ծառացած առաջնահերթ խնդիրները, սակայն, ինչ- ինչ պատճառներով, քաղաքական օրակարգ էին բերվում առաջինի ածանցյալը հանդիսացող այլ խնդիրներ: Այսինքն, անհասկանալի ձեւով ածանցյալը դառնում էր ֆունկցիա, երբ իրական ֆունկցիան անտեսվում էր: Դրա համար էլ առաջանում էին խաբուսիկ էֆեկտներ, դատարկ ու սին սպասելիքներ, որն էլ, բնական է, որ պետք է հանգեցներ պարտության: Հետեւանքը եղավ այն, ինչ որ պիտի լիներ, մեր դեմ գործեց մեր ստեղծած խաբուսիկ էֆեկտը, մեզ չկարեւորեցին, չկարողացան նկատել թե ներսինները եւ թե դրսինները:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։