1211 դիտում
11:32 13-12-2022
Մենք հետևողականորեն կենտրոնացած ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության թուլացման անհրաժեշտության վրա. ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ամենօրյա ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողի այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը հետևում է Լաչինի միջանքի շուրջ ստեղծված կացությանը և ՌԴ նախագահ Պուտինի՝ այս հարցի շուրջ ունեցած վերջին զրույցներին հայկական և ադրբեջանական կողմերի հետ: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Իր խոսքում Ներդ Փրայսը նշել է, որ ԱՄՆ ուշադրությամբ հետևում է զարգացումներին՝ շեշտելով.
«Մենք հետևողականորեն կենտրոնացած ենք այս մարտահրավերի, լարվածության թուլացման, կայուն, համապարփակ կարգավորման ճանապարհին այս երկու երկրները կանգնեցնելու անհրաժեշտության վրա: Մենք այստեղ՝ Վաշինգտոնում կազմակերպեցինք այս երկու երկրների հանդիպումն արտաքին գործերի նախարարների մակարդակով: Նույնը արեցինք Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում: Բացի այդ, մեր ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ակտիվորեն ներգրավված է երկխոսության մեջ երկու երկրների պաշտոնյաների հետ՝ համոզված լինելու համար, որ մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք, և ամենակարևորը, որ այս երկու երկրներն ամեն ինչ անում են, որպեսզի այդ լարվածությունը նվազի»,- ասել է Նեդ Փրայսը:

Նմանատիպ նյութեր
1216 դիտում
20:14 07-10-2023
Պատրաստ ենք նպաստել Իսրայելի և Պաղեստինի միջև լարվածության թուլացման գործընթացին․ Թուրքիայի ԱԳՆ
1000 դիտում
16:32 09-06-2024
Ֆրանսիան և ԱՄՆ-ն կշարունակեն համատեղ ջանքերը Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման համար
1029 դիտում
18:40 16-05-2015
Չինաստանը պետք է ջանքեր թափի Հարավ-Չինական ծովում լարվածության թուլացման ուղղությամբ. Քերրի
Այս բաժնից
1042 դիտում
17:03 26-01-2025
Բրիտանիան կխստացնի դանակների վաճառքի տարիքային սահմանափակումը
937 դիտում
16:51 26-01-2025
«Էովին» փոթորկի հետևանքով Հյուսիսային Իռլանդիայում 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
955 դիտում
16:12 26-01-2025
Իրանը և Թուրքիան քննարկել են ավտոմեքենաների համար վառելիքի հարկային արտոնության չեղարկումը