Թուրքիան հայտնում է Սիրիայի հյուսիսում 30 թիրախի ոչնչացման մասին
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հայտնել հոկտեմբերի 5-ի գիշերային ժամերին Սիրիայի հյուսիսում իրականացված ռազմաօդային գործողության վերաբերյալ: Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ գործողությունն իրականացվել է F-16 կործանիչների կիրառմամբ, սահմանից 40-50կմ խորության վրա՝ Թել Ռըֆաթի, Ջիզիրեի և Դերիքի շրջաններում:
Նշվում է նաև, որ նախապես բարձր ճշտությամբ որոշված թիրախների խոցման համար օգտագործվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):
Տեղեկացվում է 30 թիրախի՝ Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների վերահսկողության տակ գտնվող ենթակառուցվածքների և պահեստների ոչնչացման մասին:
Հիշեցնենք, որ Թուրքիան հոտկեմբերի 5-ի առավոտյան ժամերին ևս հիշյալ շրջանների ուղղությամբ ռազմագործողություն էր իրականացրել, որի ընթացքում սակայն կիրառվել էին միայն հարվածային ԱԹՍ-ներ: