211652_close_icon
views-count1433 դիտում article-date 13:27 24-07-2019

ԱՄՆ-ն և Թուրքիան Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի կստեղծեն

ԱՄՆ-ի և Թուրքիայի զինված ուժերը մտադիր են Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծել: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը: Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Անկարայում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Սիրիայի հարցով ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հանդիպման ժամանակ: Անվտանգության գոտու ստեղծման աշխատանքները սկսվել են հուլիսի 23-ին՝ Անկարայում Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության շենքում՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիսում կհամակարգեն քայլերը:

Նմանատիպ նյութեր