211652_close_icon
views-count934 դիտում article-date 13:05 06-10-2023

ՌԴ ՊՆ պատվիրակությունն ուրբաթ կայցելի Երևան՝ քննարկելու ԼՂ-ից խաղաղապահների դուրսբերման ժամկետները. ՏԱՍՍ (Tert.am)

ՌԴ ՊՆ պատվիրակությունը ուրբաթ կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

«Այսօր Երևան կայցելի ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը, հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման կոնկրետ ժամկետներ»,- ասել է զրուցակիցը։

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին հայտարարության հիման վրա։ Ռուսական խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը որոշվել է հայտարարության ստորագրման օրվանից հինգ տարի ժամկետով՝ ևս հինգ տարով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ, եթե պայմանագրի կողմերից ոչ մեկը չհայտարարի այս դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրություն։

Նմանատիպ նյութեր