211652_close_icon

Թուրքիան հետևում է Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին

views-count1045 դիտում article-date 10:19 11-06-2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը խոսել է օկուպացված Արցախից: Այս մասին հայտնում է TRT-ն:

«Թուրքիան հետևում է Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացին և հավանություն է տալիս «օկուպացիայից ազատագրված ադրբեջանական հողերի» (չակերտները՝ Tert.am) վերականգնման աշխատանքներին»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ երեկ Ալիևը, Էրդողանի հրավերով, մեկնել էր Անկարա, որտեղ քննարկվել են տարածաշրջանային հարցեր:

Նմանատիպ նյութեր