211652_close_icon
views-count832 դիտում article-date 19:45 05-10-2023

Հայաստանը չի դադարում լինել Ռուսաստանի դաշնակիցը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը չի դադարում լինել Ռուսաստանի դաշնակիցը, Մոսկվան պատրաստ է հումանիտար խնդիրների լուծման համար օգնություն ցուցաբերել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Պուտինն այս մասին ասել է «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի նիստում։

«Մենք, իհարկե, պատրաստ ենք տրամադրել: Հայաստանը չի դադարում լինել մեր դաշնակիցը, եթե այնտեղ կան հումանիտար խնդիրներ, իսկ դրանք կան, մենք իհարկե պատրաստ ենք և կքննարկենք դրանք։ Եվ մենք, իհարկե,  պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել այդ մարդկանց»,-ասել է Պուտինը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել բռնի տեղահանված քաղաքացիներ: Հոկտեմբերի 5-ի ժամը 16:00-ի դրությամբ Հայաստան է եկել բռնի տեղահանված 100 հազար 632 անձ: 

Նմանատիպ նյութեր