211652_close_icon
views-count2536 դիտում article-date 14:44 05-10-2023

ԵՄ-ն Հայաստանին մարդասիրական օգնության չափը կհասցնի 10,4 միլիոն եվրոյի

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ ԵՄ-ն կկրկնապատկի Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունը՝ 5,2 միլիոն եվրոյից հասցնելով 10,4 միլիոնի։
 
Այս մասին նա նախատեսում է ասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Գրանադայում կայանալիք հանդիպմանը։
 
«Մենք արդեն հատկացրել ենք 5,2 միլիոն եվրո, այսօր Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես կհայտարարեմ այդ աջակցության կրկնապատկման մասին՝ մինչև 10,4 միլիոն եվրո», - ասել է Ֆոն դեր Լեյենը։
 
Նա հավելել է, որ ևս 15 մլն եվրո կփոխանցվի ուղղակի բյուջետային աջակցությունից՝ որպես ԵՄ-ից ՀՀ-ի տարեկան ֆինանսական ծրագրի մաս։
 
«Կքննարկենք նաև, թե ինչ կարող ենք անել Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում», - նշել է նա։

Նմանատիպ նյութեր