ԵՄ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքին 458 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն տրամադրելու մասին
Եվրոպական միությունը հայտարարել է Մերձավոր Արևելքին 458 միլիոն եվրոյի չափով մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։ Դա պայմանավորված է տարածաշրջանում առկա հակամարտություններով, այդ թվում՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմով, ինչպես նաև Լիբանանում Իսրայելի ռազմական արշավով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգնության մասին հաղորդագրություն է տարածել Եվրահանձնաժողովը։
Ըստ հաղորդագրության՝ 210 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրվի Սիրիային, 124 միլիոն եվրոյի՝ Պաղեստինին, 100 միլիոն եվրո կտրամադրվի Լիբանանին, 15,5 միլիոն եվրո՝ Հորդանանին և 8 միլիոն եվրո՝ Եգիպտոսին։
«Պատերազմից հյուծված Մերձավոր Արևելքում Եվրոպական միությունը քայլ է կատարում, մինչդեռ մյուսները հետքայլ են անում։ Մենք այժմ խոշորագույն դոնորն ենք, որը դեռ հումանիտար օգնություն է ուղղում աշխարհի ամենածանր ճգնաժամերին՝ օգնելով մարդկանց կյանքի ամենադժվարին պահին», – հայտարարել է ԵՄ հավասարության, պատրաստվածության և ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Հաջա Լաբիբը։