211652_close_icon
views-count778 դիտում article-date 20:35 04-10-2023

Մեր արևմտյան գործընկերները խուսափում են հստակ և ուղիղ ձևակերպումներից․ Էդմոն Մարուքյան

«Արևմտյան շատ գործընկերներ խուսափում են իրերն իրենց անունով կոչել և դատապարտել, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան և ավելի քան 100 հազար էթնիկ հայերի բռնի տեղահանումն ու էթնիկ զտումը»,- այդ մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․ 

«Մեր արևմտյան գործընկերները խուսափում են հստակ և ուղիղ ձևակերպումներից՝ իբր Ադրբեջանին իրենց հարթակներում պահելու համար, բայց արդյունքում Ադրբեջանն իրեն ավելի հանգիստ և անպատիժ է զգում՝ հրաժարվելով մասնակցել ճգնաժամի հարցով նախապես ծրագրված հնգակողմ հանդիպմանը, որը պետք է  տեղի ունենա վաղը՝ Գրանադայում, Իսպանիա):

Ուստի մեր արևմտյան գործընկերները պետք է դասեր քաղեն մեղմ ելույթներից և համապատասխան միջոցներ կիրառեն Ադրբեջանի դեմ՝ հանցագործությունների համար։

Արևմուտքը պետք է վերջապես հասկանա, որ եթե չի հարգում իրենց իսկ արժեքները, չափանիշները և ինքն իրեն, ապա ինչու պետք է Ադրբեջանը դա անի», - նշել է Մարուքյանը։  

Նմանատիպ նյութեր