211652_close_icon
views-count838 դիտում article-date 18:41 04-10-2023

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վոյչեխ Գերվելի հետ

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վոյչեխ Գերվելի հետ:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ՝ ինչպես ԵՄ, այնպես էլ երկկողմ ձևաչափերում:

Նմանատիպ նյութեր