211652_close_icon
views-count3559 դիտում article-date 17:00 04-10-2023

Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Գորիս

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից հայտնում են, որ հոկտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության (ՄԹ) դեսպան Ջոն Գալագերն այցելել է Գորիս՝ տեղում ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից տեղահանված խոցելի բնակչությանն առնչվող իրավիճակին։ Նա հանդիպել է Գորիսում գտնվող տեղահանված անձանց հետ՝ անմիջապես նրանցից տեղեկանալու իրենց կարիքների մասին: 

Սեպտեմբերի 29-ին ՄԹ-ն հայտարարել էր ԿԽՄԿ-ին 1 միլիոն ֆունտ ստերլինգի չափով ֆինանսավորում տրամադրելու մասին։ Այն ուղղվելու է կենսական անհրաժեշտության դեղամիջոցների, առողջապահական ծառայությունների և այլ անհրաժեշտ աջակցության տրամադրմանը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, ովքեր լուրջ հումանիտար խնդիրների են առերեսվել։

Բացի այդ, «Start Fund»-ը (որի հիմնական դրամաշնորհատուներից է Միացյալ Թագավորությունը), տրամադրել Է 350,000 ֆունտ ստերլինգ` Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվածներին աջակցելու նպատակով:

«Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը ահռելի  ծանրաբեռնվածություն է առաջացրել համայնքներում։ ՄԹ-ից ստացված ֆինանսական աջակցության միջոցով կենսական օժանդակություն կցուցաբերվի առավել խոցելի անձանց: Միացյալ Թագավորությունը կշարունակի աջակցել Հայաստանի դիմակայունությանը, անվտանգությանն ու բոլորի համար տնտեսական հնարավորությունների զարգացմանը»,-ասել է Հայաստանում ՄԹ դեսպան Ջոն Գալագերը։

Նմանատիպ նյութեր