2900 արցախցի բնակություն է հաստատել Շիրակի մարզում․ արդեն աշխատանքի ընդունվածներ կան․ մանրամասնում է մարզպետը․aravot.am
Արցախից բռնի տեղահանված 708 ընտանիք՝ 2900 անձով, այս պահի դրությամբ բնակություն է հաստատել Շիրակի մարզում։
Ամենամեծ թվով ընտանիքների հյուրընկալել է Գյումրին․ այս քաղաքի հյուրատներում, նախկին հիվանդանոցների շենքերում, առանձնատներում, բնակարաններում տեղավորել են 425 ընտանիքի՝ 1710 անձի։
Գյումրիին մոտ գտնվող Ախուրյան խոշորացված համայնքն էլ հյուրընկալել է 68 ընտանիքի՝ 315 անձով։
Արթիկում տեղավորվել է 279 անձ՝ 75 ընտանիքով, Անի խոշորացված համայնքում՝ 264 անձ՝ 75 ընտանիք։
Հեռավոր Աշոցքը և Ամասիան ևս անմասն չեն մնացել․ Աշոցք խոշորացված համայնքում բնակություն են հաստատել 248 անձ՝ 48 ընտանիք, Ամասիա համայնքում՝ 84 անձ, 17 ընտանիք։