Միքայել Սրբազանի նկատմամբ փորձում են քրեական վարույթ նախաձեռնե՞լ. aravot.am
Aravot.am-ը գրում է. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն Արցախում ցեղասպանություն իրականացնելու, մեր հայրենակիցներին պատմական հայրենիքից բռնի տեղահանելու ֆոնին՝ մտահոգ ստեղծված իրավիճակով, հարցազրույց էր տվել Oragir.news կայքին՝ այս հարցում մեղավոր համարելով նաև ՀՀ իշխանություններին ու վերահաստատելով նախկինում հնչեցրած իր այն կարծիքը, թե «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան»։
Օգտատերերից մեկը՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ- նախարարի նախկին մամլո քարտուղար Արմեն Առաքելյանն ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Միքայել արքեպիսկոպոսի լուսանկարն ու հոդվածի վերնագիրը, այն է՝ «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան»՝ դիմելով ՀՀ ներքին գործերի նախարարությանն ու ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն էլ համացանցում մշտադիտարկում անցկացնելիս՝ օգտատիրոջ այս գրառումը ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:
Ոստիկանության կազմած արձանագրության մեջ գրված է հետևյալը․ «Facebook սոցիալական ցանցի օգտատեր Էդգար Արմենի Առաքելյանը, նշելով ՀՀ ՆԳՆ և ՀՀ ԱԱԾ պաշտոնական էջերը, հրապարակել է լուսանկար, որում պատկերված է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան. Աջապահյան վերտառությամբ:
Առերևույթ հանցանքի մասին կազմված պատշաճ հաղորդումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցն որոշելու համար»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։