211652_close_icon
views-count5575 դիտում article-date 17:51 03-10-2023

Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին. Mediahub

Ադրբեջանցիները Հակարի կամրջի մոտ ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին: Այդ մասին հայտնում է Կոռնիձորից աշխատող MediaHub-ի թղթակիցը:

Նշենք, որ Մելքումյանը ԱՀ նախագահի 2021թ.-ի փետրվարի 22-ի հրամանագրով նշանակվել էր Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ։

ԱՀ նախագահի 2023թ․-ի հունվարի 7-ի հրամանագրով նշանակվել էր Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար։ ԱՀ նախագահի 2023թ․-ի հունվարի 16-ի հրամանագրով նշանակվել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

Արարատ Մելքումյանն ունի  գեներալ-մայոր զինվորական կոչում։

Նմանատիպ նյութեր