211652_close_icon
views-count39600 դիտում article-date 22:46 21-05-2021

Ադրբեջանցուն «քացու տակ ենք գցել», փախել են․ Առուշ Առուշանյանը՝ թշնամու հետ միջադեպի մասին. MediaHub.am

«Մեր ոչ մի զինվորի էլ լուրջ բան չի եղել, բայց թշնամուն լիքը բան է եղել, ադրբեջանցուն «քացու տակ ենք գցել», փախել են»,-այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։


«Թուրքերին ոնց պետք ա՝ պատժել ենք։ Թե քանի վիրավոր ունեն, տեղյակ չեմ, բայց սյունեցիներին վայել պատժել ենք»,- ասաց Առուշանյանը։

Առուշանյանը նշեց, որ տեղյակ չէ Աննա Հակոբյանի՝ Սյունիք կատարած այցից, նրան չի հանդիպել և չի էլ նախատեսվում։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ հայերի և ադրբեջանցիների ծեծկռտուքի հետևանքով 11 զինծառայող է վնասվածք ստացել։ Ծեծկռտուքի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր