6523 դիտում
15:20 03-10-2023
Մարդկանց տներից հանում են, ավելի թանկ գնով վարձով տալիս ․Հայաստանում օրենք չկա. Oragir.News
Վարձով բնակարանների գները ժամ առ ժամ բարձրանում են ու այս ամենն ուղեկցվում է ամիսներ շարունակ տվյալ բնակարանը վարձակալած անձանց դուրս հրավիրելով։ Պատճառաբանությունն էլ այն է, թե այն ժամանակ տունս 150․000 դրամ էի գնահատում, իսկ հիմա՝ 450․000։ Օրինակ Աջափնյակում՝ Արզումանյան փողոցում, 1 սենյականոց բնակարանն արժե 200․000 դրամ, Արաբկիրում՝ 280․000 դրամ։ Քանաքեռ-Զեյթունում 20 քմ արժե 140․000 դրամ, իսկ ահա 32 քմ-ն՝ 250․000 դրամ։ Շենգավիթում 32 քմ-ն արժե 200․000 դրամ։ Նորք Մարաշում 25քմ բնակարանի արժեքը տատանվում է 110․000-130․000 դրամի սահմաններում։
Երկու սենյականոց բնակարնների գներն էլ ավելի աստղաբաշխական են։ Էրեբունիում 2 սենյականոց բնակարանը, որն ընդամենը 30քմ է, արժե 220․000 դրամ, 40 քմ-ն՝ 250․000 դրամ։ Մալաթիա-Սեբաստիայում ևս 2-3 սենյականոց բնակարան հնարավոր է պեղել 250․000 դրամի սահմաններում։ Բայց, եթե սեփականատերերի քեֆը լավ եղավ, ապա ժամերի ընթացքում նույն բնակարանը կարող է արժենալ 350․000 դրամ։ Հետաքրքիրն այն է, որ Կենտրոնում վարձով բնակարանները համեմատաբար ավելի մատչելի են։ Այսպես, օրինակ, 2 սենյականոց բնակարանը՝ 50 քմ, Վարդանանց փողոցում արժե 300․000 դրամ։ Արգիշտիի փողոցում 2 սենյականոց բնակարանը՝ 47քմ, արժե 320․000 դրամ։ Քաղաքացիներից մեկը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ապրում է Մալաթիա-Սեբաստիայում և, երեք օր առաջ սեփականատերը զանգահարել, տեղեկացրել է, թե տան վարձը թանկացնում է։
«Վճարում էինք 170․00 դրամ, առաջարկեց վճարել 250․000 դրամ, մեկ օր անց՝ 300․000 դրամ։ Ասում է՝ այս պահին մեր տունն այսքան ենք գնահատում։ Խիղճն ինչ է, որ չկա։ Այս օրերին, երբ բնակարանների խնդիր կա ու ձմռան շեմին ենք, նման կերպ վարվելն ուղղակի դաժանություն է»,- նշեց մեր զրուցակիցը։ Նշենք, որ Հայաստանում մինչ օրս չկա կարգավորող ոչ մի օրենք, որ դրանց գումարվեին ևս մի քանիսը, որպեսզի նման իրավիճակում հնարավոր լիներ կարգավորել իրավիճակը։ Պետությունը պետք է նաև մեկ բան մտածի. այն քաղաքացիները, ովքեր վարձով են բնակվում, նրանց համար հարմար տարբերակ գտնեն և օգնեն բնակարան գնել: Օրինակ, այդ ծրագրում կարող են ներառել այն մարդկանց, ովքեր վերջին 5-10 տարվա ընթացքում Հայաստանից չեն բացակայել, բանակում ծառայել են, ամուսնացած են, երեխա ունեն, մշտական աշխատանք և այլն։ Հավելենք, որ Կառավարությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի նիստում հավանություն է տվել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի բարելավման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Նիստի ընթացքում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնելով նախագիծը՝ զեկուցել է, որ փաթեթը վերաբերում է միկրոձեռնարկատիրության բնագավառում հարկման կանոնների փոփոխություններին: Նպատակը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերանայումն է այնպես, որ այն իրապես ծառայի ի սկզբանե դրված նպատակներին: Նախարարը նշել է, որ միկրոձեռնարկատիրությունն ի սկզբանե նախատեսվել է ինքնազբաղված քաղաքացիների համար, որի դեպքում վերջինները տարեկան մինչև 24 մլն (ամսական միջինը 2 մլն դրամ) եկամտի դեպքում ազատվում են հարկերից։ Նա հայտնել է, որ գործող օրենսդրությամբ միկրոձեռնարկատիրության համար հստակ գործունեության ոլորտներ սահմանված չեն, ինչը որոշակի սողանցքների հնարավորություն է տալիս։
Օրինակ, մարդը կարող է հայտարարել, որ միկրոձեռնարկատեր է, ու իր անշարժ գույքը տալ վարձակալության, պահանջել, որ չհարկվեն բնակարանի դիմաց ստացած եկամուտները, որովհետև իր կարգավիճակը հայտարարված է՝ որպես միկրոձեռնարկատիրության կարգավիճակ, այն դեպքում, երբ քաղաքացին, ով բնակարան է հանձնում վարձակալության, պետք է վճարի 10 տոկոս եկամտային հարկ: Պրակտիկան ցույց է տալիս, որ շատ դեպքեր են ի հայտ եկել, որտեղ մենք ունենք նախապես ենթադրվող տրամաբանական շրջանակից շեղումներ, և այս փոփոխությամբ առաջարկում ենք սահմանափակել սողանցքները: Առաջարկում ենք սահմանել, որ եթե անձն ունի պասիվ եկամուտներ, օրինակ՝ գույքի վարձակալությունից եկամուտներ, միկրոձեռնարկատիրության կարգավիճակը թույլ չի տալիս պասիվ եկամուտներն ազատել հարկումից: Այսինքն, միայն այդ կարգավիճակն ընտրելու ուժով քաղաքացին չի կարող ակնկալել, որ եկամտային հարկից ազատում կունենա»,- ասել է Տիգրան Խաչատրյանը: Նախարարի խոսքով` օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում այսօրինակ պասիվ եկամուտները չազատել հարկումից, մասնավորապես` 10 տոկոս եկամտահարկից։

Նմանատիպ նյութեր
6129 դիտում
15:03 04-12-2022
Թոշակը քիչ է, իսկ արտադրանքը` թանկ․ ինչ իրավիճակ է շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Oragir.news
805 դիտում
19:35 03-08-2023
Ամեն գնով խաղաղությունը արժեզրկում է խաղաղության բուն իմաստը․ Գոռ Գևորգյան․ Oragir.News
Այս բաժնից
601 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
481 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
304 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը