211652_close_icon

Լոռու մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարումը հոկտեմբերի 4-ին և 5-ին ժամանակավորապես կդադարեցվի

views-count4921 դիտում article-date 12:37 02-10-2023
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 4-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 5-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ախթալա, Շամլուխ քաղաքների, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Նեղոց բնակավայրերի, Քարկոփ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Նմանատիպ նյութեր