211652_close_icon
views-count1894 դիտում article-date 20:14 01-10-2023

Ադրբեջանի իշխանության Baku TV-ին ատելությամբ ու վիրավորանքներով լի մի ամբողջ տեսանյութ է նվիրել Արման Թաթոյանին

«Թաթոյան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջը հրապարակել է ադրբեջանական Baku TV-ի պատրաստած ռեպորտաժը՝ հայերեն թարգմանությամբ։

«Ադրբեջանի իշխանության Baku TV-ին ատելությամբ ու վիրավորանքներով լի մի ամբողջ տեսանյութ է նվիրել Արման Թաթոյանին` կապված Հայաստանի դեմ ուղղված իրենց կեղծ քաղաքականության հետ:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգին, որով Հայաստանն ամբողջությամբ ներկայացվում է իբրև պատմական Ադրբեջան՝ բացահայտ կեղծիքներով ու տարածքային պահանջներով:

Տեսանյութը վիրավորանքներով ծաղրում է հայ ժողովրդի պատմությունը, հայկական էթնիկ ինքնությունը ժխտելով դրա գոյությունը:

Ի գիտություն ադրբեջանական իշխանության` հայտարարում ենք՝ որքան էլ գումարներ ծախսեն և փորձեն կեղծիքը որպես իրական ներկայացնել, չի՛ հաջողվելու. մենք շարունակելու ենք ապացույցների հավաքագրումը, ադրբեջանական հանցանքների, պատմության կեղծիքների և փաստերի վերհանման աշխատանքները»,- գրված է հրապարակման մեջ։
 

Նմանատիպ նյութեր