211652_close_icon

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանում է

views-count1243 դիտում article-date 17:52 01-10-2023
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է nournews.ir-ն: 

«Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս կիրակի կեսօրին ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի և Իրանի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- գրում է աղբյուրը։

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային վերջին զարգացումները և երկկողմ հարաբերությունները, հատկապես՝ տնտեսական և ենթակառուցվածքային ոլորտներում:

Նմանատիպ նյութեր