Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է Արցախ, եղել առաջնագծում
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով գտնվում է Արցախում, որտեղ բարձրացրել է առաջնագիծ:
Այս առնչությամբ, նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աշխատանքը սկսում ենք առաջնագծից:
Այսօր աշխատանքային այցով ժամանել եմ Արցախի Հանրապետություն: Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ գտնվում ենք առաջնագծում: Սպայական կազմի, զինվորների հետ քննարկում ենք մարտական ծառայությանը վերաբերող հարցեր:
Բանակի սպառազինության ապահովումն առաջնահերթություն է, որի համալրման համար պիտի ներդնենք մեր բոլոր ջանքերը: Մարտական հերթապահություն իրականացնող սպային լսելու եւ իրական խնդիրները վերհանելու նպատակ ունենք»: