211652_close_icon

Արցախի Հանրապետության անկումից հետո մի քանի օր է, ինչ մտածում էի, թե անհետ կորցրել եմ գիտակցական կյանքիս երազանքը․ իրանագետ

views-count1048 դիտում article-date 13:52 01-10-2023
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան գրառում է արել․

«Արցախի Հանրապետության անկումից հետո մի քանի օր է, ինչ մտածում էի, թե անհետ կորցրել եմ գիտակցական կյանքիս երազանքը՝ միավորված տեսնել Հայաստանն ու Արցախը։

Այսօր սակայն ինքս ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ երազանքը չի կարող կորել, այն կարող է հեռանալ, մոտենալ, ավելի կամ պակաս իրականանալի թվալ, բայց կորել չի կարող, որովհետև մարդն, առանց մեծ անանձնական երազանքի, լոկ երկրագնդի կենսաբազմազանությունն ապահովող կաթնասուն է, այլ ոչ թե մարդ։

Ուստի երազանքը նույնն է՝ ավելի դժվար իրականանալի, ավելի հեռացած, սակայն նույնը»։

Նմանատիպ նյութեր