2392 դիտում
08:14 30-09-2023
Վահագն Խաչատուրյանը կորել է. «Ժողովուրդ»
Ժողովուրդ օրաթերթը գրում է.
«Սեպտեմբերի 19-ից հետո ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կորել է ասպարեզից։ Նրան անգամ չի անհանգստացնում Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումը, այդքան զոհերը, բռնի տեղահանությունն ու Արցախի գոյության դադարումը։ Համենայնդեպս, ՀՀ նախագահի աշխատակազմի կայքում առկա տվյալները վկայում են այն մասին, որ Խաչատուրյանին այդ հարցերը չեն հուզում։
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախագահի պաշտոնական կայքն ուսումնասիրելիս պարզեց, որ նրա գործունեության վերաբերյալ վերջին տեղեկությունը եղել է սեպտեմբերի 21-ին, երբ շնորհավորել է ՀՀ անկախության տոնը։ Դրանից հետո նախագահը լռել է մինչեւ սեպտեմբերի 26-ը: Այս օրն էլ նրան դեսպան է հավատարմագրեր հանձնել, այցելել է Չինաստանի դեսպանատուն, երեկ էլ շնորհավորել է Չինաստանի նախագահին։
Այսինքն՝ Արցախում իրավիճակը նրան չի հուզում: Պաշտոնական կայքում որեւէ խոսք չկա հայ ազգի համար ողբերգական իրադարձությունների մասին»:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
796 դիտում
10:25 24-05-2023
Վահագն Խաչատուրյանը տուրիստի դեր է կատարում․ «Ժողովուրդ»
1294 դիտում
09:08 13-06-2023
Վահագն Խաչատուրյանը հրաժարվել է առանձին կացարանից. նախագահը՝ մերժված կերպար․ «Ժողովուրդ»
1426 դիտում
10:24 20-06-2023
Նվիրատվություն, ժառանգություն. ինչ ունեցվածք ունի Վահագն Խաչատուրյանը․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
526 դիտում
08:00 14-09-2024
Ռազմական ագրեսիայից անցել է 2 տարի. կյանքից զրկվածների ցուցակ իշխանությունները չեն հրապարակել․ «Ժողովուրդ»