1444 դիտում
10:24 20-06-2023
Նվիրատվություն, ժառանգություն. ինչ ունեցվածք ունի Վահագն Խաչատուրյանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2022 թվականի մարտի 13-ին երդում տված եւ Հայաստանի Հանրապետության նախագահ դարձած Վահագն Խաչատուրյանն իրեն պատկանող անշարժ գույքերը կա՛մ նվիրատվություն է ստացել, կա՛մ ժառանգել։ Օրինակ՝ 2002 թվականին նա նվիրատվություն է ստացել Երեւանի Կենտրոնում գտնվող բնակարան եւ ավտոտնակ, իսկ 2017 թվականին էլ երկու հողամաս է ժառանգություն ստացել, որոնցից մեկը՝ Արաբկիրում, մեկը՝ Ձորաղբյուրում։
Նվիրատուների ցանկը, կամ թե ումից է ժառանգություն ստացել հողամասերը, նշված չեն։ Հաշվետու տարում բանկային հաշվին, առանց ավանդների, նախագահն ունեցել է 5 մլն 540 հազար դրամ, 23 մլն դրամ, 1 մլն դրամ, 267 եվրո եւ 163 դոլար։ Որպես կանխիկ դրամ նա տարվա վերջին հայտարարագրել է 15 հազար դոլար եւ 800 հազար դրամ գումար։
Մեկ տարում Խաչատուրյանը վաստակել է 15 մլն դրամ, որից 170 հազար դրամը եղել ԵՊՀ-ից՝ աշխատանքի վարձատրություն, 9 մլն 926 հազար դրամը՝ աշխատանքի վարձատրություն որպես ՀՀ նախագահ, 4 մլն 630 հազար դրամը եղել է նրա՝ ԲՏԱ նախարար ժամանակ եղած եկամուտը, 400 հազար դրամ՝ կրկին աշխատավարձ «Անտարես»-ից, և 101 հազար դրամ էլ՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից։ Ծախսերի մասին որեւէ տվյալ Վահագն Խաչատուրյանի հայտարարագրում ներկայացված չէ։
Այսինքն՝ ստացվում է՝ նա ստացել է եկամուտ, բայց կարիք չի ունեցել ծախսելու դրանք»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1309 դիտում
09:40 31-08-2023
ՏՄՊՊՀ նախագահի կինը 25 հազար դոլար նվիրատվություն է ստացել. ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»
1507 դիտում
08:31 13-07-2024
Ինչ ունեցվածք ունի Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը․ ինչ է հասցրել կուտակել․ «Ժողովուրդ»
1423 դիտում
08:03 23-12-2023
Որքան ունեցվածք ունի Հնդկաստում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1285 դիտում
09:00 08-10-2024
Առողջապահության համապարփակ ապահովագրության նախագիծը հետաձգվել է. այն կարծես իշխանության սրտով չէ. «Ժողովուրդ»
1966 դիտում
08:51 08-10-2024
Է՞լ ովքեր են «հերթում». «Փաստ»
1693 դիտում
08:45 08-10-2024
Ի՞նչ է փնտրում ՊԵԿ-ը «Տոյոտա Երևանում». «Փաստ»