1366 դիտում
09:08 13-06-2023
Վահագն Խաչատուրյանը հրաժարվել է առանձին կացարանից. նախագահը՝ մերժված կերպար․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը թեեւ իշխող ՔՊ-ի ձայներով ՀՀ նախագահ ընտրվեց ԱԺ-ում, այնումենայնիվ, շարունակում է Նիկոլ Փաշինյանի թիմակիցների կողմից մնալ ամենամերժված կերպարներից մեկը: Նա անգամ կառավարական ամռանոցներում առանձնատուն չունի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վահագն Խաչատուրյանին առանձին կացարան է առաջարկվել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից, սակայն կացարանն այնքան անբարվոք, ապրելու համար ոչ պիտանի վիճակում է եղել, որ նախագահը հրաժարվել է դրանից, չի ցանկացել ապրել կառավարական՝ իրեն հատկացված բնակարանում:
Թեեւ իշխանության վերին օղակները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խոստացել են, որ բնակարանը կարճ ժամանակում կվերանորոգվի եւ կհանձնվի նախագահին, սակայն այն մինչ օրս պատրաստ չէ, դեռ նորոգումները շարունակվում են, իսկ Վահագն Խաչատուրյանը ապրում է իր հին բնակարանում: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀԱԿ անդամ էր, ով 2022թ.-ին դադարեցրել էր իր անդամակցությանը ՀԱԿ-ին՝ ՔՊ-ի կողմից առաջադրվելով ՀՀ նախագահի թեկնածու:
Նա դադարել է լինել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարակիցը, քանի որ առաջին նախագահը հրապարակավ Նիկոլ Փաշինյանին «ազգակործան պատուհաս» որակեց, իսկ Խաչատուրյանը, փաստորեն, «ազգակործան պատուհասի» հետ կիսում է պատասխանատվություն՝ մերօրյա ազգակործան քաղաքականության մասով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2310 դիտում
09:33 24-08-2021
Հին ու մերժված ավանդույթները շարունակվում են. որ օրենքն են ուզում փոխել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1402 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1996 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1795 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ