37812 դիտում
19:39 28-09-2023
Սարդարապատ գյուղում բախվել են ВАЗ-2107-ն ու «ՅԱՎԱ» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Սարդարապատ գյուղում՝ «Էլիտ շին» խանութի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 63-ամյա Վարազդատ Հ.-ի վարած ВАЗ-2107 մակնիշի և 62-ամյա Կարապետ Գ.-ի վարած «ՅԱՎԱ» մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արմավիրի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9651 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին