211652_close_icon
views-count2044 դիտում article-date 19:15 28-09-2023

Սա դեռ «ժուռնալ»-ն էր, կինոն սկսվել է արդեն․ Լևոն Երանոսյանը՝ Արցախի իրավիճակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ armlur.am

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի,  ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատական նիստն էր: ArmLur.am-ը Լեւոն Երանոսյանին մի քանի հարցեր ուղղեց Արցախի մասին, թե ինչ է նա կանխատեսում, ինչ է սպասվում։

Հիշեցնենք, որ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը մասնակցել է Արցախյան պատերազմին, ժամանակին եղել է նաև 1-ին, ապա նաև 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Նա, ինչպես ինքն է ասում՝ գիտի Արցախի ամեն մի ծառն ու թուփը, ուստի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում գնացել է Արցախ, որ առաջարկի իր օգնությունը։ Սակայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մերժել է նրան, ինչպես մերժել են Յուրի Խաչատուրովին և մյուսներին՝ թույլ չտալով մոտենալ հրամանատարական բունկերին։ Բայց ամեն ինչ միայն մերժելով չի ավարտվել։ Հոկտեմբերի 9-ին ոստիկանության հատուկ ջոկատայինները, ինչպես գրել էինք այդ օրը, Երևանից Արցախ մեկնելու ճանապարհին կանգնեցրել են Երանոսյանի ավտոմեքենան և, բառի բուն իմաստով, առևանգել նրան՝ տանելով անհայտ ուղղությամբ։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր