211652_close_icon
views-count3082 դիտում article-date 21:28 21-09-2022

Անբարոյականություն էր, ծնողն իր որդու տուն էր գնացել․ ո՞վ իրավունք ունի իրեն կպնելու․ Լևոն Երանոսյանը՝ Եռաբլուրում կատարվածի մասին. Mediahub.am

Եռաբլուրում տեղի ունեցածն անբարոյականություն էր, ոչ մեկն իրավունք չունի ծնողին Եռաբլուրից հեռացնելու, Եռաբլուրը զինվորի տունն է, ծնողն իր երեխայի տուն է գնացել, ո՞վ իրավունք ունի ծնողին ձեռք տալու, դրանք սրիկաներ են։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը՝ անդրադառնալով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր կատարվածին։ 

«Այսօր նայում եմ կադրերն ու զարմանում, զորքերն ի՞նչ գործ ունեին այնտեղ, զորքերն իրավունք չունեին նման իրադարձություններում ներքաշվելու։ Տեսնում ու մղկտում եմ, թե էս ինչի ենք հասել, ուր են տանում մեզ։ Ես զորքերի հրամանատար եմ եղել, զորքերն այդտեղ լինելու իրավունք չունեին: Ոստիկանության բաժանմունքներ ունեն, սակայն այսօր ներքին զորքերն են կանգնում այդտեղ, գործողություններ են կատարում»,-ասաց նա։ 

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր