211652_close_icon

Ռուբեն Վարդանյանի միակ «մեղքը» այն է, որ իր հայրենիքի եզակի հայրենասեր է. Մանե Թանդիլյան

views-count1060 դիտում article-date 17:16 27-09-2023
Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է՝ հաշվառված Արցախի Հանրապետությունում։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

«Եվ նրա միակ «մեղքը» այն է, որ իր հայրենիքի եզակի հայրենասեր է։

Հայաստանի և Արցախի հայրենասեր լինելու համար նրան առևանգել են ադրբեջանցիները։

Հայաստանի և Արցախի նվիրյալներին սպասվող ճակատագիրը սա է, թշնամուն պետք է շարունակաբար թուլացնել մեր հայրենիքը։

Միջազգային հանրությունը պարտավոր է Վարդանյանին ազատ արձակելու պահանջ ներկայացնի Ադրբեջանին։

Այլապես սա կնշանակի, որ հայրենիք սիրելը պատժելի արարք է հայերի համար, և միջազգային հանրությունն էլ առարկություն չունի»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր