211652_close_icon
views-count2326 դիտում article-date 12:05 27-09-2023

Այս կռվի մանուկները. Շուշան Պետրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել

Newmag-ը ներկայացրել է Շառլ Ազնավուրի «Այս կռվի մանուկները» երգը, որը կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյան-ը։
Տեսահոլովակի ու երգի պրեմիերան տեղի էր ունեցել սեպտեմբերի 9-ին, Newmag-ն այն նվիրել էր 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի մանուկներին։
 
Վերջին դաժան իրադարձությունների պատճառով հրատարակչությունը փոփոխություններ կատարեց տեսահոլովակում՝ ցավով ավելացնելով բռնի տեղահանված արցախցիների ևս մի քանի լուսանկար։
Այս երգն ուղերձ է աշխարհին ու համայն մարդկությանը՝ 120.000 խաղաղ արցախցու, 30.000 մանկան անորոշ ճակատագրերի մասին, որոնք այսօր նայում են դեպի անհայտություն։
 
Շառլ Ազնավուրն այս երգը նվիրել է բոլոր պատերազմների երեխաներին, բայց առիթը հանդիսացել է Երկրորդ աշխարհամարտից ունեցած իր հուշերը, երգը շանսոնիեն առաջին անգամ կատարել է 1968-ին։
 Այն կոչվում է «Այս կռվի մանուկները»։

 Բառերը և երաժշտությունը՝ Շառլ Ազնավուրի։ Թարգմանությունը կատարել է Լիլիթ Բլեյանը, գործիքավորումը՝ Մարտին Միրզոյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր