4747 դիտում
23:59 26-09-2023
Արցախի ԱԺ 22 պատգամավորները, Բ․ Սահակյանը, Ա․ Ղուկասյանը, Ա․ Հարությունյանն ու Ս․ Շահրամանյանը պետք է դատարանի առաջ կանգնեն․ Սամվել Բաբայան․tert.am
Արցախի ազգային ժողովի 22 պատգամավորները, ինչպես նաև Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանն ու Սամվել Շահրամանյանը պետք է դատարանի առաջ կանգնեն:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։
Բաբայանի խոսքով՝ Արցախի գործող ու նախկին ղեկավարները և պատգամավորները հայտարարություն են տարածել կռվից հետո, ըստ որի՝ ՀՀ-ն իր բանակը պետք է հանի ԼՂ-ից, մինչդեռ Հայաստանն այնտեղ բանակ չուներ։
«Ես գիտեմ՝ այդ տեքստն ով է գրել։ Ռուսական կողմն է գրել, որ Հայաստանին կրկին մտցնի խաղի մեջ»։
Նրա խոսքով՝ վերոնշյալ անձինք մի ամբողջ բանակի զենք հանձնել են Ադրբեջանին, միևնույն ժամանակ իրեն էլ փորձել են իրենց հանցակից դարձնել։
«Այս հանցագործները պետք է պատասխան տան։ Համարեք սա հաղորդում, հենց մտնեն ՀՀ տարածք, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Մենք
Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք «ավտոնոմ ռեսպուբլիկայի» կետ առ կետ գրված 23 կետի մասին, Ադրբեջանը համաձայնվել է:
Այն մարդիկ, որոնք էդ փաստաթղթերը սահմանով տվել ու ստացել են, բանակցել են, կգան, դատարանում ցուցմունք կտան», - ասաց նա։
Պետրոս Ղազարյանի հարցին՝ եղե՞լ է այլընտրանք և տեղի ունեցածից խուսափելու հնարավորություն, Բաբայանը դրական պատասխան է տվել:
«Մենք կարող էինք 4400 քկմ տարածքի վրա ստեղծել ավտոնոմ ռեսպուբլիկա, մեր գվարդիան ունենալ: Այս մարդիկ չեն ցանկացել:
Ես բանակցել եմ միջնորդավորված, Ադրբեջանը համաձայնվել է: Բոլորը կգան, դատարանում ցուցմունք կտան»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ այդ մասին որևէ մեկին չի տեղեկացրել, քանի որ ոչ մեկն այդ մասին իրեն չի հարցրել, որևէ հավաքի չեն հրավիրել:
«Իրենք պետական հանցագործ են, ժողովուրդը արել է հանրաքվե, ընտրել է անկախություն, իրենք եկան, անկախությունը մի փաստաթղթով չեղյալ են համարել, որի իրավունքը չունեին, և Ղարաբաղն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին»,- հավելեց Բաբայանը:

Նմանատիպ նյութեր
1402 դիտում
13:12 29-09-2023
Արցախի Հանրապետությունը Շահրամանյանը չի ստեղծել, որ Շահրամանյանը լուծարի․ Արմեն Դարբինյան