Ուսանողների նկատմամբ նման գործողությունը կարող է վնասել Հայաստանի հեղինակությանը․ Ամերիկյան համալսարան
Հայաստանի Ամերիկյան համալսարանը հայտարարություն է տարածել ուսանողներին բերման ենթարկելու կապակցությամբ:
«Հայաստանի ամերիկյան համալսարանն իր խորը մտահոգությունն է հայտնում ոստիկանության կարմիրբերետավորների կողմից համալսարանի մոտից ուսանողներին բերման ենթարկելու կապակցությամբ:
Տեսանյութերի և ուսանողների վկայությունները հուշում են, որ բերման ենթարկված ուսանողները ոչ միայն վարչական, այլ ընդհանրապես որևէ խախտում թույլ չեն տվել: Նրանք պարզապես կանգնած են եղել համալսարանի մոտ՝ Հայաստանի դրոշներով և Արցախին ու Հայաստանին վերաբերող պաստառներով:
Անհանգստացած ենք, որ ուսանողների նկատմամբ նման գործողությունը կարող է վնասել Հայաստանի՝ որպես իրավական և ժողովրդավարական պետության, հեղինակությանը»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր կարմիրբերետավորները Ամերիկյան համալսարանի բակից բերման են ենթարկել 8 ուսանողի: