989 դիտում
19:51 08-07-2015
Նախագահն այցելել է Հայաստանի Ամերիկյան համալսարան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովին մասնակցելուց առաջ այցելել է Հայաստանի Ամերիկյան համալսարան: Հանրապետության Նախագահը համալսարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել կրթական հաստատությունում, ծանոթացել բուհի ընթացիկ գործունեությանը, ուսումնառության պայմաններին և ծրագրերին:
Սերժ Սարգսյանն այցելել է համալսարանի գրադարան, որն սպասարկում է ոչ միայն համալսարանի ուսանողադասախոսական անձնակազմին, այլ բաց է նաև հասարակության համար, ուսանողների գրանցման բաժին, համալսարանական միջոցառումների, համաժողովների անցկացման համար նախատեսված «Ալեք և Մարի Մանուկեան» սրահ, Հանրային առողջապահության ֆակուլտետ, ցուցահանդեսների և այլ մշակութային միջոցառումների համար նախատեսված «Ագեան» արվեստասրահ ու Բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետում հիմնադրված բնապահպանական կենտրոն: Նախագահը զրուցել է աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց կողմից իրականացվող աշխատանքներով և մաղթել հաջողություններ:
Նմանատիպ նյութեր
4683 դիտում
22:40 19-09-2017
ԱՄՆ կոնգրեսականների խումբն այսօր այցելել է Հայաստանի ամերիկյան համալսարան
10248 դիտում
13:14 09-02-2018
Նախագահն այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1051 դիտում
19:56 26-09-2023
Ուսանողների նկատմամբ նման գործողությունը կարող է վնասել Հայաստանի հեղինակությանը․ Ամերիկյան համալսարան
Այս բաժնից
2743 դիտում
21:50 12-02-2025
Մարդկանց, որոնք ի վիճակի չեն վճարել բարձր գույքահարկ, Փաշինյանն առաջարկեց տունը վարձով տալ, գնալ գյուղում ապրել
640 դիտում
20:37 12-02-2025
ՌԱԿ կոմիտեի նախագահը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների ներկայացուցիչներին