211652_close_icon
views-count1361 դիտում article-date 21:10 23-07-2019

Խնդրում եմ զերծ մնալ ցանկացած տեսակի շահարկումներից, որոնք կարող են վնասել Բարձրագույն դատական խորհրդի հեղինակությանը. Ռուբեն Վարդազարյան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը գրառում է կատարել, որում նշել է իր գործունեությանը վերաբերող բոլոր հարցերին պատասխանելու պատրաստակամության մասին, սակայն պատասխանները կտրվեն միայն արձակուրդից վերադառնալուց հետո: Վարդազարյանի գրառումն ուղղված է իր անձի և գործունեության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններին, քննադատությունին ու բացասական գնահատականներին: «Ս.թ. հուլիսի 19-ին իմ՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվելուց ի վեր որոշ լրատվամիջոցների և հանրային գործիչների կողմից իմ անձի և գործունեության վերաբերյալ տարածվում են տարաբնույթ մեկնաբանություններ, քննադատություն և բացասական գնահատականներ: Մշտապես ընդունել եմ առողջ քննադատությունը, ողջունել եմ թափանցիկությունը և հաշվետվողականությունը, սակայն չեմ կարող ընդունել անհիմն, երբեմն զրպարտության վերածվող մեղադրանքները: Ինչպես արդեն հայտնել եմ, առաջիկայում պատրաստվում եմ մեկնել արձակուրդ: Ուստի հնչեցված խիստ սուբյեկտիվ գնահատականներին կանդրադառնամ արձակուրդից վերադառնալուց հետո՝ լրագրողների հետ հանդիպմանը: Պատրաստ եմ պատասխանել իմ՝ անցյալ, ներկա և ապագա գործունեության մասին բոլոր հարցերին մամուլի ասուլիսի ընթացքում, որը նախատեսում եմ կազմակերպել ս.թ. սեպտեմբերի 4-ին: Ուստի խնդրում եմ մինչ այդ զերծ մնալ ցանկացած տեսակի շահարկումներից, որոնք կարող են վնասել Բարձրագույն դատական խորհրդի հեղինակությանը»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր