211652_close_icon
views-count1966 դիտում article-date 17:11 26-09-2023

Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին. tert.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նախիջևանից վերադառնալիս հայտնել է՝ ինչ է սեպտեմբերի 11-ի հեռախոսազրույցում ասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին գրում է Անադոլու գործակալությունը, գրում է tert.am-ը։

Էրդողանը հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում առաջընթացի անհրաժեշտության մասին։

«44-օրյա պատերազմից հետո հնարավորությունների նոր պատուհան է բացվել տարածաշրջանում մշտական խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Մեր կարծիքով՝ այս հնարավորությունը պետք է գնահատել։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կդրսևորի ուժեղ կամք՝ գործընթացը ձգձգելու փոխարեն։ Այս ակնկալիքը ես հայտնել եմ նաև Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին, որի հետ սեպտեմբերի 11-ին հեռախոսով խոսել եմ», - ասել է նա։

Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն տեսնում որևէ խնդիր, որը չի կարող լուծվել, եթե հարգվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը:

«Ադրբեջան-Հայաստան գործընթացում առաջընթացը մեծ խթան կհաղորդի տարածաշրջանային կարգավորմանը: Մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում կայունություն, խաղաղություն և բարգավաճում հաստատելու համար», - եզրափակել  է նա։

Նմանատիպ նյութեր