211652_close_icon
views-count32305 դիտում article-date 18:52 29-12-2020

Ասեցի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքն իր հրաժարականն է. Ծառուկյանը մանրամասնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ

Րոպեներ առաջ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից: Հանդիպումը տևեց ընդամենը 10 րոպե: Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը նշեց, որ հանդիպումը երկար տևել չէր կարող. «Ես ասացի իմ դիրքորոշումը, ինչն ասել եմ հրապարակային: Ես ասել եմ, որ այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է իր հրաժարականը: Միակ ելքը դա է: Իսկ խորհրդարանական ընտրությունների մասով ասել եմ, որ այդ դեպքում ինքը չպետք է լինի ժամանակավոր պաշտոնակատարը: Եթե դա ընդունելի կլինի, մնացածի մասին կխոսենք»:

Նմանատիպ նյութեր