211652_close_icon
views-count874 դիտում article-date 12:00 25-09-2023

Արցախում կան դիրքեր, որտեղ ամբողջ անձնակազմը զոհվել է. Տիգրան Աբրահամյան

Իրականության մեջ  այս պահին Արցախում տեղի է ունենում բռնի  տեղահանություն։ Հենց այնպես չէ, որ մարդիկ իրենց ցանկությամբ թողնում են  իրենց հայրենի օջախները, բնօրրանները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, որը շատ ակնհայտորեն երևում էր վերջին ժամանակահատվածում, վերջին 9 ամիսը հյուծող ժամանակահատածն էր, նպատակ ունեին արցախցիների դիմադրողականությունը կոտրել, իսկ վեջին փուլում բուն մարտական  գործողություններ ծավալել։

«Ցավալիորեն, դա տեղի ունեցավ Հայաստանի իշխանությունների լռության, որոշ դեպքերում էլ արտոնման պայմաններում»,- ասաց պատգամավորը։

Տիգրան Աբրահամյանն ընդգծեց՝ արցախցիներն իրենց մարտը բոլոր առումներով տվեցին. «Արցախցիները, որքան հնարավոր էր, առաջնագծի` իրենց վստահված հատվածը, պահեցին։ Չկա մի մարտական դիրք, որը լքած զինծառայող լինի, բոլոր ուղղություններով մարտեր են մղվել։ Կան դիրքեր, որտեղ ամբողջ անձնակազմը զոհվել է։ Այսինքն նույնիսկ այդ գնով իրենց վստահած սահմանագիծը պահպանել են»։

Նմանատիպ նյութեր