211652_close_icon
views-count748 դիտում article-date 15:21 24-09-2023

Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար․ փաստաբան

Այս պահին քննիչը Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Այս պահին քննիչը Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Լեւոն Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում բնորոշելով այն որպես կեղծ։ Հայտնելով, որ պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, ովքեր ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր