211652_close_icon

Վերջին 2 օրում Արցախի ՄԻՊ-ն ու այլ մարմիններ ստացել են ավելի քան 600 զանգ անհետ կորածների վերաբերյալ

views-count892 դիտում article-date 19:36 22-09-2023
Վերջին 2 օրվա ընթացքում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և պետական այլ համապատասխան մարմիններ ստացել են ավելի քան 600 զանգ և խնդրանք անհետ կորածների մասին, X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Վերջին 2 օրվա ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և Արցախի այլ պատկան պետական ​​մարմինները ստացել են ավելի քան 600 ահազանգ և հարցում՝ գտնելու անհայտ կորած իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին և սիրելիներին»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր