211652_close_icon
views-count832 դիտում article-date 15:41 21-09-2023

Հայտարարում ենք զանգվածային հացադուլ՝ պահանջելով համախմբում. Սուրեն Պետրոսյան

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանն ու մի խումբ քաղաքացիներ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեցին զանգվածային հացադուլ՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ՝ պահանջելով համախմբվել հանուն Հայաստանի և Արցախի փրկության հոգևոր դասին, մտավորականներին ու քաղաքական գործիչներին, հայտնում է NEWS.am-ը։

Իր խոսքում Սուրեն Պետրոսյանն ասաց. «Մենք այստեղ  խոսելու ենք հտակ անելիքներից եւ գնալու ենք հստակ գործողության եւ կրելու ենք ողջ պատասխանատվությունը բոլոր հնարավոր իրավիճակներում: Որեւէ նահանջ չի լինելու: ԵՈթե տեղյակ եք, արդեն մարտերը տեղի են ունենում Ստեփանակերտում: Այստեղ կա երկու տարբերակ. Մի տարբերակը համակերպվելն է, հանձնվելը, մյուս տարբերակը պայքարելը: Մեզ շարունակ վախեցրել են, որ եթե գնաք գործողության, ապա բոլորիս սպառնում է պատերազմ: Սա մեծագույն սուտ: Պատերազմից սարսափելի բան կա՝ անզեն մորթվելը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր