3264 դիտում
17:53 31-03-2017
Քուրդ պատգամավորները հացադուլ են սկսել՝ պահանջելով բարելավել իրենց առաջնորդի բանտային պայմանները
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 3 պատգամավորներ՝ Մարալ Դանըշ Բեշթաշը, Այհան Բիլգենը և Նիհաթ Աքդողանը հացադուլ են սկսել, պահանջելով Աբդուլահ Օջալանի բանտային պայմանների բարելավում և բանտում նրա հանդեպ գործադրվող ճնշումների դադարեցում: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:
Հիշեցնենք, որ Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլահ Օջալանն ցմահ ազատազրկում է կրում բանտում:
Հիշեցնենք նաև, որ նախօրեին Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, որը 2016թ.-ի նոյեմբերից գտնվում է Թուրքիայի Էդիրնեի բանտում, հայտարարել է հացադուլ սկսելու մասին: Դեմիրթաշը նշել է, որ իր հացադուլի պատճառը բանտային դաժան պայմաններն ու նրան արտաքին աշխարհի հետ հաղորդակցության միջոցներից զրկելն է, ինչպես նաև բանտում մյուս բանտարկյալների հանդեպ կիրառվող կտտանքները:
Նմանատիպ նյութեր
1324 դիտում
13:18 12-02-2014
Տիմոշենկոյին մերժել են բարելավել բանտային պայմանները
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2014 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»