24556 դիտում
22:19 20-09-2023
Երևանում վթարի է ենթարկվել «Մաստեր Գրուպ» ՍՊԸ տնօրենը. բախվել են Hyundai-ն ու աղբատար «Կամազ»-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:40-ի սահմաններում Անաստաս Միկոյան փողոցի թիվ 88 հասցեի մոտ բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Վահագն Խաչատրյանի վարած «Կամազ» մակնիշի աղբատար ավտոմեքենան և Երևանի բնակիչ 35-ամյա Հակոբ Նարգիզյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի վարորդ Հ. Նարգիզյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Հայկ Նաֆլյանն ու Նարեկ Սաֆարյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Միրզոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով Hyundai-ի վարորդ Հ. Նարգիզյանը «Մաստեր Գրուպ» ՍՊԸ տնօրենն է, իսկ «Կամազ»-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
Նմանատիպ նյութեր
20494 դիտում
16:33 02-01-2017
Երևանում «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի աշխատակիցը Mercedes-ով վրաերթի է ենթարկել «Երևանի շաուրմա» ՍՊԸ-ի աշխատակցին
Այս բաժնից
9663 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին