211652_close_icon

Քայլեր են ձեռնարկվում տարհանվածներին ապահովել կացության պայմաններով և սննդով․ Արցախի տեղեկատվական շտաբ

views-count1024 դիտում article-date 20:19 20-09-2023
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետության քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած համայնքներից մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ:

Առաջնային օգնություն է ցուցաբերվում առավել խոցելի խմբերին և Ստեփանակերտում հանգրվանելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին:

Հարցերի և խնդիրների դեպքում խնդրում են դիմել կառավարության շենք կամ զանգահարել (047) 96 19 06 հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր